ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ի՞նչ ընդհանուր թեմա կարող է ունենալ պատերազմող երկրի վարչապետը քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչների հետ

Ի՞նչ ընդհանուր թեմա կարող է ունենալ պատերազմող երկրի վարչապետը քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչների հետ
26.04.2016 | 09:11

Քառօրյա պատերազմից հետո հայ հասարակությունը մանրադիտակի տակ է ուսումնասիրում մեր պաշտոնյաների յուրաքանչյուր քայլը: Այս առումով հասկանալի պատճառներով առանձնակի ուշադրության է արժանացել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ընդ որում, ինչպես պնդում են ռուսաստանյան մեր կոմպետենտ աղբյուրները, այդ հետաքրքրությունն առկա է նաև ռուսաստանյան որոշ ազդեցիկ շրջանակներում: Ըստ նույն աղբյուրների, պարզվում է` մինչ մեր հասարակությունը հույսեր էր կապում վարչապետի մոսկովյան, իբր բողոքական, այցի հետ, վերջինս բոլորովին այլ խնդիրներով էր մտահոգված: Ապրիլի 13-ին Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում Հովիկ Աբրահամյանը, իր որդու՝ Արգամի, և հայաստանյան մի շարք այլ պաշտոնյաների, մոսկվաբնակ որոշ հայ բիզնեսմենների մասնակցությամբ, յուրահատուկ «ընդունելություն» է կազմակերպել ռուսական կրիմինալ աշխարհի մի քանի հայտնի դեմքերի համար (օրինակ՝ քրեական հեղինակություն Շաքրոն և այլ հայտնի դեմքեր): Թե ինչ ընդհանուր թեմա կարող է ունենալ պատերազմող երկրի վարչապետը քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչների հետ, մնում է միայն կռահել: Երևի Հովիկ Աբրահամյանն ուզում է վերականգնել իր ազդեցությունն այդ աշխարհում, որը խարխլվել է երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո: Բայց որ Բաղրամյան 26-ում այդ փաստից կոնկրետ եզրակացություններ են արել, երևաց արդեն ապրիլի 24-ին, երբ առաջին անգամ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ բարձրացավ ոչ թե անձամբ վարչապետի և նույնիսկ կառավարության ներկայացուցիչների, այլ Ռուբեն Վարդանյանի և նրա հյուրերի հետ:


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 29438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ